Քաղաքականություն

Երևանում «նեղացրեց» հայերին, բայց նեղացան ու ոռնոց բարձրացրին Բաքվում

Երևանում «նեղացրեց» հայերին, բայց նեղացան ու ոռնոց բարձրացրին Բաքվում

Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մայիսի 21-ին, Երևանում՝ ՀՀ ԱԳՆ-ում, հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ուշագրավ մի շարք պնդումներ էլ արեց, որոնցից որոշները, խոստովանենք, գոնե ձևակերպման մակարդակում արդարացի էին ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արցախուրախ և հայաստանակործան քաղաքականության տրամաբանության համատեքստում:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական և բելառուսական, Լավրովն ընդգծեց՝ անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։ Նա ավելի հեռուն գնաց և հնչեղ պնդում արեց. «Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման համար և այնտեղ ամրաշինական և ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին»,- ասաց Լավրովը։

Նա հավելեց՝ ռուսական զենքը նաև Աֆրիկայում է օգտագործվում։ Ըստ նրա՝ տարբեր երկրներում ռուսական զենք կա, դա չի նշանակում, որ ամենուր այդ զենքն օգտագործվում է այն նպատակներով, որը բոլորին կգոհացներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենքի՝ չիրականացված մատակարարումներին, Լավրովի խոսքով՝ այդ հարցն այսօր քննարկվել է, հարցը կարգավորված է, վճարումներն վերաուղղորդվել են այլ նպատակներով։

Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ ՌԴ ղեկավարները՝ Պուտինն ու Մեդվեդևը, քայլեր են ձեռնարկել, առաջարկներ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց նաև, որ փոխզիջումային առաջարկը՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, որպես միջանկյալ փուլ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք կապում են Հայաստանն ու Ղարաբաղը՝ հարցի վերջնական լուծումը թողնելով հետոյին։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի այս առաջարկը բազմիցս մերժվել է։

Լավրովի ակնարկները «սառը ցնցուղ» էին ազգի ճակատագրով մտահոգ հայության մի հատվածի, բայց, վստահաբար, ոչ «Արցախն Ադրբեջանի մաս» հռչակած, Արցախի և արցախահայությունից «ձեռքերը լվացած» Փաշինյանական դավաճանախմբի համար: Եվ ռուս դիվանագետի խոսքերում ոչ մի նորություն և արտառոցություն չպետք է փնտրել, մեկ վերապահումով, որ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին Հայաստանն օգտագործել է ֆորմալ առումով ոչ թե ռուսական զենք, այլ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո հայոց տնօրինության տակ եղած սպառազինությունը: 

Մեծ հաշվով, Լավրովն, ինչ-որ առումով, գուցե «նեղացրեց» հայության ազգասեր ու հայրենատեր հատվածին՝ նշելով, որ «ժամանակին Հայաստանը գրավել է 7՝ անհերքելիորեն ադրբեջանական շրջանները», բայց դա աշխարհաքաղաքական ներկայիս վերադասավորումները նրա ասածով կամ չասածով չեն գոյավորվում: Այս մասին, սակայն, մեկ այլ առիթով:

Բայց պարզվում է, Ռուսաստանի ԱԳ ղեկավարի երևանյան հայտարարություններից ավելի շատ նեղվել ու սուգուշիվան են կապել Բաքվում: Ադրբեջանական մասմեդիան, նախ, մեծ խանդավառությամբ նշեց, թե ահավասիկ՛ Կրեմլն ընդունեց, որ հայերը «օկուպացրել» են Ադրբեջանի տարածքները: Ապա ալիևյան ռեժիմի սազանդարների էյֆորիան միանգամից մարեց՝ հավանաբար վերևներից իջեցված հատուկ հրահանգից հետո, մանավանդ վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված են հակառուսական տրամադրություններով, որոնք առանձին դեպքում նույնիսկ ռասիստական դրսևորումներ են ունենում:

Այսպես, Բաքվի սազանդար-ԶԼՄ-ները հերթական թունոտ արշավն սկսեցին Մոսկվայի դեմ՝ նշելով, թե Կրեմլի «դիմակը» պատռված է՝ «Հենց ռուսներն են օգնել հայերին գրավել Ադրբեջանի տարածքները»:

Ադրեջանական Մինվալ-ն օրինակ ցնդաբանել է, թե «Ղարաբաղի գրավման ժամանակ ոչ միայն ռուսական զենք է օգտագործվել, այլև՝ ռուսական կանոնավոր զորքեր»: Իբրև օրինակ, պարբերականը նշել է, իբր ռուսական «366-րդ գունդ», որն, իբր, «առանձնացել է Մալիբեյլիում և Խոջալուում/ Իվանյան-խմբ./...»:

Զառանցանք հիշեցնող պնդումներում, ադրբեջանական ԶԼՄ-ները հիշատակում են նաև, որ 1992 թվականին այսպես կոչված «Լաչինի միջանցքի գրավման գործում հայերին օգնել է Պսկովյան ռազմադեսանտային զորքերի դիվիզիան»: 

Ցնդաբանությունների շարքը չի ավարտվում և հասնում է մառազմատիկ աներևակայելի բարձունքների. «Հարցը միայն այն չէ, որ արդեն 2020 թվականին ռուսական զենքով բեռնված ինքնաթիռները, որոնք թռչում էին դեպի Հայաստան, չփրկեցին նրան ռազմաքաղաքական աղետից։ Ըստ երևույթին, Մոսկվայում շարունակում են ապրել 80-ականների վերջի և 90-կանների սկզբի իրականություններում։ Եվ նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ կորցրել են Ադրբեջանի վրա ճնշման այնպիսի լծակ և Հայաստանին հավատարմության համար «պարգևատրելու» միջոց, ինչպիսին Ղարաբաղն է։ Բայց մոխրացած պատրանքներով ապրելու փորձերը երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Այսօր արդեն 2025 թվականն է։ Եվ ժամանակն է ճանաչել Իլհամ Ալիևի կողմից տարածաշրջանում ստեղծված իրականությունը և չկառուցել պատրանքներ «Լավրովի պլանի», «հետաձգված կարգավիճակի», «թող անցնի երեք-չորս սերունդ, հետո կտեսնենք» և այլնի մասին։ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի էջը շրջված է։ Եվ դա կրկնելու փորձերը շատ թանկ կնստեն Հայաստանի և նրա հովանավորների վրա»։

Առհասարակ, հարևան երկրում առանձնահատուկ խանդով են արձագանքում Լավրովի երևանյան վերջին այցին՝ նշելով, թե ՌԴ գլխավոր դիվանագետը Հայաստան էր այցելել հատուկ առաքելությամբ՝ այն է՝ ջերմացնել Երևանի ու Մոսկվայի՝ վերջին շրջանում սառն ու ճգնաժամային հարաբերությունները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image