Մշակույթ

Կենդանի պատ կազմեն ու շարականնե՞ր երգեն․ ո՞վ է լինելու լսողը

Կենդանի պատ կազմեն ու շարականնե՞ր երգեն․ ո՞վ է լինելու լսողը

Հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ ոստիկանները մեկ տասնյակից ավելի լուսաձայնային նռնակներ նետեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների վրա, բեմադրիչ Արթուր Սահակյանը, շատերի պես, եղել է այդտեղ՝  Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ։

Ասում է՝ ամեն ինչ անսպասելի զարգացավ, որովհետեւ մինչ այդ մարդիկ խաղաղ, հանգիստ կանգնած էին, բայց հանկարծ մարդիկ սկսեցին կորել թե՛ ճանապարհից, թե՛ հենց տեղում կանգնած։ Ինչ վերաբերում է ոստիկանների վայրենի գործողություններին, ապա․ «Դա, ինչպես սրբազանն ասաց, վախեցնելու միտում ուներ, բայց հակառակ էֆեկտը տեղի ունեցավ, մարդիկ շտապեցին Բաղրամյան, իսկ դեպի Հանրապետության հրապարակ երթն արդեն շատ մարդաշատ էր ու ոգեւորիչ։ Ինչ խոսք, ոստիկանը ծառայող է եւ իր հավատարմությունն ամեն գնով փորձելու է ցույց տալ, բայց այդ «կուտոկը»՝ նրանք, ովքեր գիտեն, թե ինչ են արել այս երկրի հետ, պիտի գնան, քանի որ նրանք ոչ մի ներում չունեն։ Սրբազանը նրանց առաջարկեց ապաշխարում, բայց երեւի իրենք էլ չեն հավատում իրենց ապաշխարմանը։ Նիկոլին էլ բերեցին դրեցին, որ Հայաստանը քանդի, որովհետեւ ամենահարմարն էր այդ գործի համար, ու թե կատարվածից հետո ինչ է ինքն ասել, դա ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ակնհայտ է, որ ինքն ամեն ինչ ասելու է եւ ամեն ինչ գցելու է ուրիշների վրա ու ոնց որ իր ասածներից է հրաժարվում եւ դրա հակառակն է ասում, նույնն էլ այս դեպքում է ասելու։ Նույնիսկ չարժե նրա ասածները քննարկել, պետք է ուղղակի այդ ճակատագրական սխալն ուղղել, երբ այդ բանդան եկավ նստեց երկրի ղեկին։ Նույնիսկ «բանդա» բառը նրանց չի սազում, որովհետեւ բանդան վերաբերում է համարձակ մարդկանց, իսկ սրանք շների մի ոհմակ են»։

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե դեռ 2018-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, Արթուր Սահակյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, նա ոգեւորության պահին չի էլ հասկացել, թե ինչ է ասում ու թե ոնց է իրեն կրակը գցել. «Հետո՝ գիտեք, ես չեմ կարծում, որ նրա մեջ հայկական արյուն կա, ինչպես որ ողջ ՔՊ-ի մեջ։ Մեր ազգը բավականին երկար ժամանակ պետություն չի ունեցել, եւ միշտ ուրիշի տակ ենք եղել, նաեւ բառիս բուն իմաստով, ու սրանք հաստատ արյան խնդիր ունեն։ Կոմիտասի օրինակը շատ ուժեղ ցուցիչ է, երբ նա եկել մաքրել է մեր ամեն ինչը, բայց քեզ էլի դուր է գալիս այդ մուղամը, իսկ երաժշտությունն ամենայն զտողն է, որը ողնուղեղով է ընդունվում։ Հիմա սրանք արյան խնդիր ունեն ու բոլոր նրանք, ովքեր ՔՊ-ի հետ քայլաստություն են անում։ Հիշում եք՝ գալով իշխանության, նա իր ողջ ՔՊ-ական կառավարությամբ որտե՞ղ նկարվեց՝ Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ, բայց հետեւի կողմից՝ ներսից։ Բնականաբար, այս պարագայում ժամացույցը հակառակ էր աշխատում, իսկ ժամացույցը հետ պտտելը սատանիզմի սիմվոլներից է։ Ու այդ մարդուց խելամիտ կամ զղջումի քայլեր մի սպասեք, նա մինչեւ վերջ ատամները կրճտացնելու է, որովհետեւ գիտի՝ իր վերջը որն է լինելու»։
Արթուր Սահակյանն ասում է՝ պատահական չէ, որ սրբազանն է այս պայքարի առաջնորդը, որովհետեւ նա Աստծո մտքի ներկայացուցիչն է․ «Ու պատահական չէ, որ այս սատանիզմի դեմ սրբազանն է դուրս եկել, եւ հիմա ժամանակն է կողմնորոշվել՝ որ կողմից ես դու, ում ես ուզում ծառայել՝ փողի՞ն, ուրեմն մամոնայի ճամբարից ես, ու դա է քո ճանապարհը։ Դրա համար սա ավելին է, քան իշխանափոխությունը»։

«Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ մշակույթի, հասարակական, քաղաքական գործիչները գնացին ու կենդանի պատ կազմեցին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, այսօր ինչո՞ւ դա չի արվում։ «Իրենք պաշտպանվելու են եւ չեն հանձնվելու, որովհետեւ գիտեն, թե ինչ են արել, ու չեն հավատում, որ արժանի են ներման, դրա համար իրենք գնալու են մինչեւ վերջ։ Իսկ այդ կենդանի պատ եւ այլն՝ այնքան լիրիկական է իրենց պրոզայիկ վիճակների դեմ։ Կանգնեն ու շարականնե՞ր երգեն, ո՞վ է լինելու լսողը։ Մենք ի՞նչ ենք ասում՝ հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված, իսկ նրանք դուրս են եկել այդ ամեն մի բառի դեմ, իրենք ամեն բառին են դեմ։ Նիկոլությունը հենց դրանում է կայանում, որ այդ բոլոր բառերին ես դեմ, փոխարենը պաշտպանում են այդ բառերի հակառակ երեսը՝ թուրքին եւ հակա- աստծուն»։                  

Բեմադրիչը կարծում է՝ մարդիկ ոչ թե վախենալու են նախօրեին տեղի ունեցած բախումներից, այլ հակառակը՝ ավելանալու են․ «Այդ հիպնոսից պետք է դուրս գալ, այլ տարբերակ չկա, որովհետեւ սրանք կործանում են ծայրից ծայր, դրանց դեմը պետք է առնել եւ ասել՝ դուք ո՞վ եք, որ որոշումներ կայացնեք, Հայաստան բաժանեք ու ասեք՝ Արցախն Ադրբեջան է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image