Այլ

Ամերիկյան դոլարը՝ հարցականի տակ․ Bloomberg 

Ամերիկյան դոլարը՝ հարցականի տակ․ Bloomberg 

Ռուսաստանի կողմից չինական յուանով առեւտրի իրականացումը կարող է ի վերջո ամերիկյան դոլարի ապագան դնել հարցականի տակ, այս կարծիքին են Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի մասնագետները, ըստ Bloomberg պարբերականի փոխանցման։ «Չինական յուանի կիրառության աճը որպես առեւտրային գործառնությունների համար ընդունելի արժույթի, տեղի է ունենում ի հաշիվ ամերիկյան դոլարի»,- նշվում է հրապարակման մեջ։

Սանկցիաները եւս խթանել են, որպեսզի երկրները դիվերսիֆիկացնեն առեւտրային հաշվարկների իրականացման իրենց արժույթները եւ դա կարող է երկարատեւ հեռանկարում հանգեցնել ամերիկյան դոլարի տիրապետության ավարտին։ Մասնագետներն արձանագրում են, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտուրը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները Ռուսաստանի դեմ սկսել են սանկցիոն ճնշումներ կիրառել։ Այդ ժամանակների սկսած՝ առեւտրային ուղիները փոփոխություն են կրել եւ մատակարարումների մեծ հոսք է սկսվել դեպի Ասիա։ Ռուսաստանն էլ իր հերթին եվրոյի եւ դոլարի հաշվին ավելացրել է յուանով առեւտրի իրականացման իր ծավալները։

Համաձայն ՌԴ ԿԲ տվյալների, չինական յուանով կատարվում է ռուսական ներկրման 34 տոկոսը եւ արտահանման 25 տոկոսը։ Յուանը նաեւ սկսել է ավելի հաճախ կիրառվել նաեւ երրորդ երկրների կողմից, նշում են մասնագետները, ամփոփելով դոլարի ապագայի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image