Հասարակություն

Իր ստեղծած փակուղին

Իր ստեղծած փակուղին

Ինչո՞ւ են աշխարհում նախագահներն ու վարչապետներն ամեն օր հրաժարական տալիս, իսկ մեզանում երկրի ղեկավարի հրաժարականի հարցը դառնում է կենաց-մահու պայքար եւ ավելի կարեւորվում, քան երկրի լինելիության հարցն է: Իհարկե, այստեղ մենթալիտետային եւ տարբեր այլ պատճառներ կան: Օրինակ, ըստ իս, մեր հասարակությունն ինքն է շատ անգամ մեղավոր, քանի որ իր ղեկավարներից կուռք է կերտում, անասելի քծնում, անհարկի ծառայություններ մատուցում եւ այնպես անում, որ բարձր պաշտոնը դառնում է լավ ապրելու, կյանքը վայելելու միջոց: Բայց աթոռին սոսնձվելու հայկական ավանդույթն այլ արմատներ էլ ունի: Օրինակ, այն, որ պաշտոնից հեռացողները մեր փոքրիկ երկրում այդպես էլ չեն գտնում իրենց անելիքն ու տեղը, չեն կարողանում ապրել նորմալ, բարեկեցիկ, մարդկային կյանքով: Չեն վայելում հարգանք, չեն կարողանում ազատ շրջել փողոցներում, չեն վերագտնում մինչեւ պաշտոնը ունեցած կարգավիճակը, իհարկե՝ չեն էլ ուզում: Նրանք վերածվում են իզգոյների, ապագա չունեցող մարդկանց, գոնե տեւական ժամանակ` պաշտոնից հեռանալուց հետո: Իսկ 2018-ից հետո` Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով, նրանք նաեւ հայտնվեցին բանտերում ու դատարաններում:

Ինքը` Փաշինյանը, մի շատ վատ ավանդույթի հիմքը դրեց, որը մինչեւ 2018-ը չկար մեր երկրում. երկրի առաջին դեմքերին հետապնդելու, բանտ եւ դատարան ուղարկելու ավանդույթի հիմքը: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանն իրենց նախորդների նկատմամբ նման քաղաքականություն չեն վարել, գոնե` առաջին դեմքերի հանդեպ, ինչը թույլ տվեց, որ 2008-ին Քոչարյանը հանգիստ հեռանա, 2018-ին` Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Հիմա իրավիճակն այլ է` վարչապետի պաշտոնից հեռանալը Նիկոլ Փաշինյանը հավասարեցրել է բանտ գնալուն եւ անհնարին դարձրել կամովին հրաժարականը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image