Հասարակություն

Աղմուկը համարվել է մարդու առողջության սպառնալիք 

Աղմուկը համարվել է մարդու առողջության սպառնալիք 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունը պարզել է, որ ութժամյա ֆոնային աղմուկը, որը գերազանցում է 85 դեցիբելը, կարող է առաջացնել մարդու մոտ սիրտ-անոթային եւ մարսողական պաթոլոգիաներ, ինչպես նաեւ խաթարել գլխուղեղի եւ լսողական օրգանների միջեւ կապը։ Այս մասին հայտնում է The Lancet պարբերականը։ Աղմուկային աղտոտումը ճանաչվել է որպես շրջակա  միջավայրի վրա քայքայիչ ֆիզիկական ազդեցություն ունեցող երեւույթ, որը նման է օդի աղտոտմանը։

Գիտնականները աղմուկ են համարում այն վիբրացիան, որը տարածվում է օդում եւ այն դիապազոնի շրջանակում է գտնվում, որը ընկալվում է մարդու լսողության համակարգի կողմից։ Բարձր ձայները, որոնք գերազանցում են թույլատրելի մակարդակը, հատկապես եթե դրանց տեւողությունը երկար է լինում, մարդու առողջության համար բավականին լուրջ սպառնալիքներ են առաջացնում։ Մասնագետները կոչ են անում մեծ ուշադրություն դարձնել քաղաքներում աղմուկի նվազեցմանը եւ քնի պայմանների բարելավմանը, որպեսզի նվազեցվի աղմուկի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image