Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունը պարզել է, որ ութժամյա ֆոնային աղմուկը, որը գերազանցում է 85 դեցիբելը, կարող է առաջացնել մարդու մոտ սիրտ-անոթային եւ մարսողական պաթոլոգիաներ, ինչպես նաեւ խաթարել գլխուղեղի եւ լսողական օրգանների միջեւ կապը։ Այս մասին հայտնում է The Lancet պարբերականը։ Աղմուկային աղտոտումը ճանաչվել է որպես շրջակա միջավայրի վրա քայքայիչ ֆիզիկական ազդեցություն ունեցող երեւույթ, որը նման է օդի աղտոտմանը։
Գիտնականները աղմուկ են համարում այն վիբրացիան, որը տարածվում է օդում եւ այն դիապազոնի շրջանակում է գտնվում, որը ընկալվում է մարդու լսողության համակարգի կողմից։ Բարձր ձայները, որոնք գերազանցում են թույլատրելի մակարդակը, հատկապես եթե դրանց տեւողությունը երկար է լինում, մարդու առողջության համար բավականին լուրջ սպառնալիքներ են առաջացնում։ Մասնագետները կոչ են անում մեծ ուշադրություն դարձնել քաղաքներում աղմուկի նվազեցմանը եւ քնի պայմանների բարելավմանը, որպեսզի նվազեցվի աղմուկի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա։