Երկուշաբթի օրը զինված բախումներ են սկսվել աֆղանական-պակիստանյան սահմանին՝ Թորխամ անցակետի մոտ։Այս մասին հայտնում է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգի աղբյուրները։
Ըստ այդմ, Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտից և շարունակվում են մինչ օրս։ Հակամարտության պատճառը դեռևս հայտնի չէ։
Իր հերթին պակիստանյան Dawn թերթը երկուշաբթի օրը հայտնել է, որ բախումները նախաձեռնել է աֆղանական կողմը։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։