Հասարակություն

Արայիկը «փողի թմրամոլ ա», ու երաշխիք չկա, որ նրան փողով չեն գնելու. ինքնաբուխ հավաք` Ստեփանակերտում

Արայիկը «փողի թմրամոլ ա», ու երաշխիք չկա, որ նրան փողով չեն գնելու. ինքնաբուխ հավաք` Ստեփանակերտում

«Արցախի իշխանական ապարատում նորմալ մարդիկ էլ կան, էդ բացառությունների մասին չէ խոսքը, մեծամասնության մասին է խոսքը, որոնք ցույց են տվել իրենց համապետական, հակահայկական լինելը, գուցե` ակամայից: Ես չեմ ասում` իրենք ի սկզբանե դավաճաններ են, գուցե մեկը` վախից, գուցե մեկը` փող շատ սիրելուց, բայց, համենայնդեպս, ունենք այն, ինչ ունենք»-քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդվզման մասնակիցներից մեկը : Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի կամ չի ստորագրվի, ժողովրդի կամքը հաղթող է լինելու: Նա հիշեցրեց, որ այսօր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բանագնացներ են մեկնել Երևան` բանակցելու, ապա նկատեց. «Ես ի սկզբանե հակված չեմ որևէ մեկին դավաճան համարելու, որովհետև դավաճանը դատավճիռ է, դավաճանին պետք է ուղղակի սատկացնել, դրա համար որևէ մեկին չեմ համարձակվում, սրտիս խորքում չեմ ուզում համարել դավաճան: Բայց ունենք իշխանություն` Արայիկի գլխավորությամբ, որոնք, ինչպես բժիշկն է ձեւակերպել, «փողի թմրամոլ», կարող ա ինքը լիքը դրական բաներ էլ ունի, բայց ակնհայտ ա, որ ինքը «փողի թմրամոլ ա», իր երակներում պիտի անընդհատ փող ներարկես, իր գլխում միայն փողն է աշխատում, ուզենք, թե չուզեն, բայց դա այդպես է: Կարող ենք ծածկադմփոց անել, բայց դրա արդյունքում ոչ մի բան չենք ստանում: Բացի դրանից, ունենք ղեկավար` Արայիկի տեսքով, որը, բացի փողասեր լինելուց, նաև վախկոտ է: Եւ երաշխիք չկա, որ այս կամ այն ուժերի ազդեցության ներքո Արայիկը վախից չի սկսի անել հակապետական քայլեր»: Բանախոսի կարծիքով` երաշխիք չկա, որ Արայիկին փողով չեն գնելու, ուստի, ըստ նրա, որպեսզի կարողանան կանխել այդ ամենը, պետք է ունենան հանրային ճնշում:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image