Հասարակություն

Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի Նարեկ Սարգսյանը կմնա անազատության մեջ

Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի Նարեկ Սարգսյանը կմնա անազատության մեջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մերժեց Սաշիկ Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանի, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, ազատ արձակել գրավի դիմաց։

Պաշտպան Արթուր Պիվազյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել` 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել խափանման միջոց կալանքը։ Գործով դատախազն առարկել է միջնորդության դեմ` պատճառաբանելով, թե կխոչընդոտի, կթաքնվի գործի քննությունից։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին նա արդեն արտահանձնվեց Հայաստանին։

1 տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, դատարանը նրան գրավով ազատ էր արձակել, վերջերս Վճռաբեկ դատարանը վերացրեց այդ որոշումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image