Հասարակություն

Կարապետ Պողոսյանը արդարացվեց

Կարապետ Պողոսյանը արդարացվեց

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր կեսօրին տեղի էր ունենալու գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ Կարապետ Պողոսյանի «լայվի գործով» վերջին նիստը։
Կարապետ  Պողոսյանի շահերի պաշտպան Արտակ Նավասարդյանից hraparak.am-ը տեղեկացավ, որ նիստն ավարտվել է եւ Կարապետ Պողոսյանն ամբողջությամբ արդարացվել է։ 

«Մեղադրանքը բաղկացած էր 3 մասից, բայց  մեր հիմնավոր փաստարկներով՝ մոտ 40 էջանոց ճառով,  կարողացանք համոզել դատարանին, որ Կարապետի գործողություններում հանցակազմը բացակայել է, ավելին, ինչպես իրենք էին պնդում, թե ոստիկաններին հայհոյել է,  այդտեղ հասարկություն չի եղել, իսկ թուրք , լամուկ բառերը ժամանակին նաև հնչում էին մեր շատ քաղաքական գործիչների  շուրթերից։ Կարապետի նկատմամբ խտրական վերաբերմունք է  դրսևորվել, նրան կանգնեցնում են եւ անգամ իրենց խոսքում պարեկները կանգնեցնելիս ասում են, թե երկրորդի ասած ավտոմեքենան է, պիտի կանգնեցնենք։ Երկորդն էլ, հավանաբար ոստիկանապետն էր կամ պարեկային ծառայության պետը, ապացուցեցինք նաև, որ խախտվել է ազատ հավաքների մասին օրենքը։ Ի զարմանս մեզ, դատավորն իր բարձրության վրա գտնվեց եւ արդար վճիռ կայացրեց»,- hraparak.am-ին ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Պողոսյանի խափանման միջոցին՝ փաստաբանը նշեց, որ լրացուցիչ դատական փուլը փետրվարի տասին է, որի ընթացքում էլ դատավորը պետք է վերացնի Պողոսյանի նկատմամբ  վարչական հսկողությունը, այդ թվում բոլոր սահմանափակումները։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին ձերբակալել էին անցյալ տարի ՝ հունիսի 5-ին, երբ նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս էին  հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Նույն պահին Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image