Տեղեկացրել էինք, որ ԱԺ-ում մերթ ընդ մերթ բռնկվող կռիվների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը աչքի վնասված էր ստացել։
Մեզ հետ զրույցում Գեղամը, որը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ասաց, որ բժիշկները կասկածներ ունեն, որ ինքն ուղեղի ցնցում ունի։ «Չեն հասկանում, թեև հարվածի հետքը կա։ Եվ հիմա ես գնում եմ Էրեբունի զանգվածի հիվանդանոց՝ նևրապատոլոգի մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղամը։
Նա ասաց, որ իրեն հարվածած ՔՊ-ական պատգամավորին ճանաչում է դեմքով, ազգանունը չի հիշում։ Պատմեց․ «Երբ 4 հոգով մեկին հարվածում էին ,ես քաշում էի, որ պոկեմ, մեկին քաշեցի, տարա էն կողմ, եկավ, խփեց կողքից»։