Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում․ Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում մասնակցել է ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին։

Յըլմազը մասնավորապես նշել է.

«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն, նրա խոսքերը փոխանցում է IHA-ն։

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ արդեն խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image