Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորում է «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: Երկրորդ տեղում Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է: Ուշագրավ է, որ Այվազյանի որդին` Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ Արմեն Այվազյանը, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է հոր՝ ՀԱԿ ցուցակով հանդես գալը, հայտարարելով, թե նման բան հնարավոր չէ: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ստեփան Այվազյանից, պարզվեց՝ նա Հայաստանում չէ: Թեեւ օրեր առաջ մեզ տված հարցազրույցում նա ասել էր, որ ՀԱԿ ցուցակով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, որդին վստահ է, որ թյուրիմացություն է եղել. «Կուղղեն՝ կտեսնեք»: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը մեզ հետեւյալը հայտնեց. «Ցուցակը ՀԱԿ-ը ներկայացրել է Ստեփան Այվազյանի համաձայնագրի հետ միասին, այն հաստատված է, այս պահի դրությամբ որեւէ ինքնաբացարկի դիմում չենք ստացել»:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Երեւի հասել ենք վերջին…
Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...
Լավ եմ անում... Մեղադրեք այն 700 հազարին, որ հուն...
Մենք շատ լավ գիտենք, թե ոնց են ձևավորվել ձեր «օրգանիկ» ձայները: Դժվար չէ անալիզ անել, թե դրա քանի տո...
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարու...
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լ...
«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար...
Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականութ...
×
❮
❯