Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Մենք էլ դրանից առաջ գրել էինք, որ դատախազությունը դատավոր Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։
Մենք տեղեկացանք, որ ԲԴԽ-ում մեկնարկել է արդեն դատախազության միջնորդության վերաբերյալ նիստը, որին, սակայն, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չի ներկայացել։
Վերջինս մեզ ասել էր, որ չի ցանկանում խոսել այս թեմայով։ Քիչ առաջ մենք նորից կապ հաստատեցինք Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ մեկնաբանություն խնդրելով այն տեղեկության վերաբերյալ, թե իրեն ձերբակալել են։
Նա դարձյալ կարճ պատասխանեց․ «Եթե ես ձերբակալված լինեի, արդյոք կարո՞ղ էի Ձեզ հետ խոսել»։ Այլ հարցերի նա չպատասխանեց։