Հասարակություն

Ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է հայերեն աղոթք

Ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է հայերեն աղոթք

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Արարողությանը ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում է եղել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։

Նորին Սրբությունը փոխանցել է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image