Այլ

Անոն ոնց որ «Տերն ու ծառա»- ի վախեցած կկուն լինի...

Անոն ոնց որ «Տերն ու ծառա»- ի վախեցած կկուն լինի...

․․․ Խնդրում եմ՝ եկեղեցի բերված առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի լուսանկարը նայեք։ Քաղաքական մեկնաբանություն չեմ անում՝ դա ինձ համար շատ հեշտ կլիներ, բայց էս դեպքը պարզապես գրական է։ Չե՞ք նմանեցնում Թումանյանի հեքիաթի հարուստի կնոջը՝ էն գլխից վախեցած, ծառի գագաթին բարձրացած, «կուկու» կանչողին։

Հիշո՞ւմ եք՝ հարուստը մտածում էր՝ «Ինչ անեմ, ոնց անեմ, որ ծառայինից ազատվեմ…» Ծառայի հետ պայման էր կապել՝ մինչև գարնան կկվի ձենը։ Դե, նոր մտել էր ձմեռը, գարունը հեռու էր։ Վերցնում է իր կնոջը, տանում անտառ, բարձրացնում ծառի վրա ու պատվիրում․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ…» ասա, որ ծառաս հավատա, թե գարունը եկել է։ Եվ Տերը ծառային տանում որսի՝ թե իբր պատահաբար պիտի լսեն գարնան փառավոր «կկուի կանչը»։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ...»։

Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը նույն հնարքը փորձել է։ Կկուն բերել է եկեղեցի․ թող ժողովուրդը տեսնի ու ասի․ «Օ՜, գարունը եկել է… Ալելուիա…» Բայց դե կկուն գիտի, որ ծառան կարող է չհավատալ, ինչքան էլ կանչի ու վախեցած է, որ հանկարծ վրեն հրացան չքաշի։ Կկուի վախը իրատեսական է։ Ծառան հրացան է քաշում, որ կրակի։

Բա թե․ -Ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է..․ Անահիտ Ավանեսյանի դեմքի արտահայտությունը հենց այդ «վայ, հանկարծ չկրակի» պահն է։ Երբ ծառան ուզում է կրակել, հարուստն էլ գոռում է․ -Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն... սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը... Իրապատումը Թումանյանի հեքիաթից տարբերվում է նրանով, որ բոլորը միասին կկու են խաղում․․․ Բոլորն էլ վախեցած են ծառայի արձագանքից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image