Միջազգային

Առաջին անգամ է Ադրբեջանից Հայաստան առաքվում․ մանրամասներ

Առաջին անգամ է Ադրբեջանից Հայաստան առաքվում․ մանրամասներ

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով բեռների տարանցիկ փոխադրում է իրականացվել։

Այս մասին նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները և մանրամասնում, որ այս փոխադրումը ներառում է ալյումինով լի երկու վագոն (առաջին անգամ-խմբ․) և հացահատիկով բեռնված 9 վագոն։

Բեռը ուղարկվել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով նույնպես առաքվել է պարարտանյութով լի ութ վագոն՝ ընդհանուր առմամբ 543 տոննա, և հացահատիկով լի տասը վագոն՝ ընդհանուր առմամբ 695 տոննա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image