Օգոստոսի 17-ին՝ ժամը 19։00-ին «Ազգային ժողովրդավարական բևեռը» Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնելու։
«Մենք պիտի ակտիվանանք գետնի վրա։ Մենք ունենք օր որոշած՝ մեր ժողովրդին հրավիրելու այս վճռական փուլը սկսելու։ Այս սկզբի նպատակը մեր ժողովրդին համախմբելն է։ Վճռական տրամադրված հայ մարդկանց համախմբելն է։ Հանուն Արցախի ու հանուն Հայաստանի ինքնիշխանության պիտի առաջնահերթորեն ձերբազատվել գլխավոր պատուհասից՝ Փաշինյան Նիկոլից։ Այսօր հայ ժողովրդի, ամբողջ աշխարհի հայերի գլխավոր օրակարգը սա է։ Մնացած բոլոր օրակարգերը ոչ մի տեղ չեն հասցնելու»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը։