Մշակույթ

Խնդրում են վերանայել մաթեմատիկայի ատեստավորման ուղեցույցն ու հարցերի քանակը

Խնդրում են վերանայել մաթեմատիկայի ատեստավորման ուղեցույցն ու հարցերի քանակը

Ուսուցիչների դժգոհությունները՝ կապված այս տարվա կամավոր ատեստավորման հետ, պայմանավորված են մի շարք հանգամանքներով` թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, որոնց հետ կապված՝ նախարարությունը կարծես չի շտապում լուծումներ տալ: 

Ի թիվս մի շարք առարկաների, ուսուցիչների մի ստվար զանգված մատնանշել է հենց մաթեմատիկայի կամավոր ատեստավորման ուղեցույցը եւ հարցերի քանակը, խնդրելով ԿԳՄՍՆ-ին՝ վերանայել դրանք, քանի որ, ինչպես նկատել էր ուսուցիչներից մեկը. «Այս տարի գրեթե բոլոր առարկաների հարցերի քանակը կարծես հավասարեցվել է` 40 հարց, ինչը որոշակի հավասարություն է ապահովում։ Սակայն մաթեմատիկայի պարագայում հարցերի քանակը մնացել է 60, չնայած այն բանին, որ ամեն տարի հենց մաթեմատիկներն են ժամանակի խնդիր ունենում»։

Մեկ այլ ուսուցիչ էլ նշել էր, որ սա լուրջ պատճառ է, որպեսզի շատերը մտափոխվեն ու ընդհանրապես չմասնակցեն կամավոր ատեստավորմանը. «Թեստ գրողներին փոխանցեք, որ ատեստավորվողը ռոբոտ չէ, այդքան սեղմ ժամանակամիջոցում պետք է հասցնի մտածի, լուծի։ Սա մաթեմատիկա է, անգիր անելու բաներ չկան այս առարկայի մեջ` կա՛մ գիտես, կա՛մ` չէ»։ 

Ի պատասխան ուսուցիչների դժգոհություններին, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հենց նախարարության էջում նշել է, որ դա պայմանավորված է այս առարկայի առանձնահատկությամբ. «Մաթեմատիկայի առանձնահատկությունն այնպիսին է, որ առաջադրանքների բոլոր տիպերը կիրառելու դեպքում, ինչպես մյուս առարկաներում է, առաջադրանքների իրական թիվն ավելի է ստացվում, քանի որ մեկի մեջ մի քանի ենթահարցեր են ընդգրկվում։ Այդ պատճառով մաթեմատիկայի ուղեցույցում 60 հարց է, որոնք, սակայն, միայն ընտրովի կամ կարճ պատասխաններով առաջադրանքներ են»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image