Էքսկլյուզիվ

Վարչապետը ուղղաթիռով մեկնել է հարսանիքին մասնակցելու՞

Վարչապետը ուղղաթիռով մեկնել է հարսանիքին մասնակցելու՞

Մենք տեղեկացանք, որ վարչապետ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին մասնակցելու համար։

«Հրապարակի» հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցին, թե համապատասխանու՞մ է մեր տեղեկությունը իրականությանը, շփոթվեց և նշեց, որ 20 րոպեից զանգահարենք։

20 րոպեից զանգահարելուց հետ Կարապետյանը նշեց. «Ես դեռ չեմ կարող ասել, մի քիչ անհարմար տեղում եմ գտնվում, կճշտեմ կասեմ»։

Որոշ ժամանակ անց Կարապետյանը հետ զանգահարեց և հերքեց ուղղաթիռով Արցախ մեկնելու մասին տեղեկությունները։

src=https://scontent.fevn1-3.fna.fbcdn.net/v/t1.15752-9/75265009_561722397926672_7912726353747640320_n.jpg?_nc_cat=110&_nc_oc=AQk4-3VhzqAeFxVQZ_ixEjoF8TKZOovYTTTP-C2MgFsiTwyvg7m--8cKKI2OE7Vk0tc&_nc_ht=scontent.fevn1-3.fna&oh=4fd46c4de6042b86bec5036aa5a337af&oe=5E5444E9

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image