Միջազգային

Պատերազմը եւ Շակիրան

Պատերազմը եւ Շակիրան

Կոլումբիացի աշխարահռչակ երգչուհի Շակիրայի՝ Քաթարում նախատեսված համերգը չի կայանա։ Այն հետաձգվել է։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելքում ներկայումս տիրող լարված վիճակն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Համերգը նախատեսված էր անցկացնել ապրիլի մեկին՝ Դոհայում։ Բացի այդ համերգից, հետաձգվել կամ չեղարկվել են նաեւ այլ խոշոր մշակութային միջոցառումներ, ինչպիսին ապրիլի 4-ին Աբու-Դաբիում կայանալիք Offlimits երաժշտական փառատոնն է։

Դուբայում եւ Բահրեյնում ունենալիք համերգներից հրաժարվել է նաեւ երգիչ Ջոշ Գրոբանը, ինչպես հայտնում է արդեն CNN-ը։ Այս ամենից բացի, «Ֆորմուլա 1»-ն էլ հայտարարել է, որ չեղարկում է այս տարվա ապրիլին՝ Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայի Ջիդդայում կայանալիք իր երկու մրցափուլերը՝ ռեգիոնալ պատերազմական իրավիճակով պայմանավորված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image