Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեգնանքով քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում։
«Վստահիր ինձ, եղբայր» գործողությունը ձախողվել է։ Հիմա մենք վերադառնում ենք սովորական «Fauxios» գործողությանը», - ասվում էր նրա գրառման մեջ։
Fauxios բառը, հավանաբար, «կեղծ» բառի և Axios լրատվական կայքի անվանման համադրված բառախաղ է։