Հասարակություն

Վահե Ղազարյանը հանդիպման առաջարկ է արել զոհվածների ծնողներին

Վահե Ղազարյանը հանդիպման առաջարկ է արել զոհվածների ծնողներին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով՝ նրա խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր զանգահարել է «Եռաբլուրի» միջադեպի մասնակից զոհված զինծառայողների ծնողներին եւ Վահե Ղազարյանի հետ հունվարի 26-ին հանդիպելու հրավեր արել։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին հայտնեցին զոհվածների ծնողները, ովքեր ժամանակ են խնդրել՝ հանդիպման առաջարկն ընդունելու կամ մերժելու համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Վահե Ղազարյանն ասել էր, որ ափսոսում է «Եռաբլուրում» կարմիր բերետավորների եւ զոհվածների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպի համար եւ մոտ օրերս հանդիպման առաջարկ կանի ծնողներին։

Հանդիպման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2022թ․-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 40 ծնող եւ հարազատ կարմիր բերետավորների կողմից ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց։ Ծնողները պանթեոն էին գնացել, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image