Հասարակություն

Կալանավորել էին, որ միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ

Կալանավորել էին, որ միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Միհրան Մախսուդյանի և Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ բողոքները եւ կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ 5 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելք։

Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը կալանավորվել էր Բագրատ Սրբազանի հետ նույն գործի շրջանակներում: 

«Հրապարակի» հետ զրույցում Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը տեղեկացրեց, որ երեկ գիշեր է  կալանավայրից հայրիկի հետ տուն վերադարձել։ «Ինքն ընդհանուր լավ է, թեկուզ տնային կալանք է, բայց այս պարագայում գոնե մի փոքր հուսադրող բան կա, չնայած ընդհանրապես կալանքի մասին խոսք չպիտի լիներ: Ինչպես ասում են, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում՝ այդ վիճակն է»,-ասաց Վահագն Մախսուդյանը:

Որդին շեշտում է, որ Միհրան Մախսուդյանին ու մյուս գաղափարակիցներին կալանավորեցին, որպեսզի միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ: «Դա բոլորս էլ հասկանում ենք, ինձ թվում է, որ նույնիսկ հանրության այն հատվածը, որ դա չէր հասկանում՝ արդեն իրենք էլ են դա տեսնում և հասկանում: Երբ պարզվեց, որ ձայնագրությունները կեղծված են, կարծում եմ, չհասկանալու խնդիր այլևս չկա»,-ասաց Վահագն Մախսուդյանը:

Խափանման միջոց ընտրելու նախապայմաններից դատարանն անփոփոխ է թողել միայն գործին խոչընդոտելու ռիսկը, որը չնչին է գնահատվել: «Փախուստը, որ իբր հայրիկիս կանչել են, ինքը իբր փախել է՝ դա էլ է հանել մեղադրանքից վերաքննիչի դատավորը»,-հավելեց Մախսուդյանի որդին:

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մեջքի վիրավորումը իրեն զգացնել տալիս է, սակայն Միհրան Մախսուդյանի  վիճակն ընդհանուր լավ է՝ շեշտում է որդին ու հավելում` մտահոգությունները նույնն են՝ երկրի հետ կապված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image