Միջազգային

Թրամփն Իրանի մասին նոր հայտարարություն է արել

Թրամփն Իրանի մասին նոր հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են Իրանին վերադարձնել արգելափակված ակտիվներից օգտվելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է երկրի կառավարության նիստի ժամանակ։

«Մենք կշարունակենք վերահսկել այդ փողերը։ Երբ նրանք (Իրանի իշխանությունները- խմբ.) իրենց ճիշտ դրսևորեն, երբ ճիշտ վարվեն, մենք թույլ կտանք նրանց ստանալ իրենց փողերը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հայտարարել է, որ դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից, ուստի Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։

«Նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Առայժմ նրանք դրան չեն հասել։ Մենք դրանից գոհ չենք... Կամ կլինի այդպես, կամ մենք ստիպված կլինենք պարզապես գործը հասցնել ավարտին»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image