Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասում է, որ գնում է այն պատարագներին, որտեղ կաթողիկոսի անունը չի հնչում։ Հիմք է ընդունում, որ ինքը, որ մենք տերմինով է փոխարինում, համարում է, որ Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ։ Ասում է՝ շատ մի նեղվեք, այն փաստից, որ պետական մարմինները՝ հանձինս ԱԱԾ-ի, շփվում են կաթողիկոսի հետ։ Պետական մարմինների ու հոգևորականների ազդեցության ոլորտի «շփումը» նա ներկայացնում է որպես բնական երևույթ։ Եվ եթե այդ շփումների շրջանակում հնչում են հորդորներ կամ ակնկալիքներ՝ օրինակ չհիշատակել Վեհափառի անունը, ապա դա, նրա խոսքով, ոչ բացառիկ երևույթ է, այլ «շփման առիթների» հերթական օրինակ։ Սա նշանակում է , որ իշխանության ազդեցության տակ գտնվող պետական մարմինները կարող են մտնել Եկեղեցի ու քահանային «համոզել» , որ կաթողիկոսի անունը չտա։ Նման օրինակ ունենք։ Այստեղից բխող տրամաբանական եզրակացություն. տաճարում հնչող կաթողիկոսի անունը հայտնվել է օրվա իշխանության ազդեցության դաշտում։
Դա նշանակում է, որ պետական իշխանությունը պահանջ ունի, որ Հայ Առաքեկան Սուրբ Եկեղեցում չհնչի կաթողիկոսի անունը, ու դա իրականացնում է պետական լծակներով։ Մոռանալով, որ եկեղեցին, որպես ինքնավար ինստիտուտ, ըստ սահմանադրական տրամաբանության, պետք է գոյություն ունենա անկախ քաղաքական իշխանության նպատակահարմարության։
Եթե պետությունն ինքն է որոշում, թե որտեղ պետք է հնչի կամ չհնչի եկեղեցական առաջնորդի անունը, ապա ի վերջո հարց է առաջանում․ իսկ քաղաքացին իր երկրից ո՞ւր գնա, որ քաղաքական իշխանության անձնական նախապատվությունը չդառնա ինստիտուցիոնալ հրահանգ։ Քաղաքացին ու՞ր գնա, եթե չի ուզում ու բազմիցս բարձրաձայնել է, Նիկոլ Փաշինյանի անունը լսել։ Ի վերջո եկեղեցին ժողովուրդն է, իսկ ժողովուրդը չի ուզում, որ իշխանությունը պառակտի Եկեղեցին։ Առավել ևս իր պետական մարմինների միջոցով։