Այլ

Իշխանությանը «վախ բռնող է պետք»

Իշխանությանը «վախ բռնող է պետք»

Իշխանությունը արդեն բաց տեքստով խոստովանում է՝ ինքը զբաղված է ոչ միայն հանրությանը, այլև քաղաքական ուժերին բաժանելով։ Միասնությունից վախեցած են այնքան, որ այլևս չեն էլ փորձում դա թաքցնել։ Գյումրիի ընտրությունների արդյունքը նրանց հանգիստ չի տալիս։ Վախենում են՝ հանկարծ նույնը կրկնվի համապետական ընտրություններում։

Իշխանության անմիջական խոսափող Տարոն Չախոյանն ասում է․ «Ի վերջո, բոլորը միավորվելու են ու փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը։ Այս ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետությունը օլիգարխների գրպանային պետություն սարքելն է»։ Հարց է առաջանում՝ Եթե Գյումրին հաղթել էր, ու՞ր է Գյումրիի ժողովրդի հաղթանակը։ Բանտել եք։ Անգամ հաղթանակը բանտարկելուց հետո էլի սարսափած են՝ բա որ նույնը կրկնվի՞։ 

Դրա համար էլ մեկ Եվրոպա են վազում, մեկ Ամերիկա, մեկ Ռուսաստան, մեկ Թուրքիա․ անընդհատ «վախ բռնող» են փնտրում։

Մեկ Թրամփի ուղուց են կախվում, մեկ Ռուսաստանի երկաթուղուց։  Չստացվեց՝ հերթը հասնում է Էրդողանին ու Ալիևին․ «Եթե Նիկոլը չլինի՝ պատերազմ կլինի»։

Կարևոր չէ, որ Նիկոլի իշխանության ժամանակ Հայաստանը երեք պատերազմ է տանուլ տվել։
Կարևոր չէ տասնյակ հազարավոր զոհերն ու հաշմանդամները։ Կարևոր չէ Արցախի հայաթափումը, հանձնումը  և Հայաստանի սուվերեն տարածքների կորուստը։

Չեն ուզում խոստովանել մեկ պարզ բան․ մշտական զիջումների քաղաքականությունից հետո Ալիևին ձեռնտու է, որ մինչև ընտրությունները կրակոցներ չլինեն,  որպեսզի նույն իշխանությունը վերարտադրվի և մնացածը արդեն ինքնաբերաբար լուծվի։

Իշխանության վախը ցուցիչ է, որ իշխանությունը պառակտման է ուզում տանել հանրությանը, քաղաքական ուժերին։ Վախեցած իշխանությունը միշտ փորձում է բաժանել հանրությանը, քայքայել ընդդիմությանը և կանխել միավորումը։
Քանի որ գիտի՝ միասնական հասարակությունից չի կարող պաշտպանվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image