Պետական աշխատողներով մարզահամերգային դահլիճ լցնելը կոմունիստական տարիներն ինձ հիշեցրին։ Երբ որևէ համերգի, միջոցառման համար պետական աշխատողներիս աշխատավարձից պահում ու գխներիս տոմս էին կապում։ Ո՞նց կարող էինք ասել՝ չեմ ուզում։ Դա մահ էր։ Հիմա՝ նոր ժամանակ, հին մեթոդ։ Փաշինյանը պետական աշխատողներին հավաքել ու բերել է, թե բանախոսություն եմ կարդում։ Այ տղա, դու հո դասախո՞ս չես։ Ախր կրթություն էլ չունես, որ ասեմ՝ «լեկցիա ես կարդում»։ Հաղորդավարական շնորհք էլ չ ունես։ Շատ են գրում, թե դա բռնատիրություն է, ես էլ բռնատիրական շունչ զգացի, բայց խորքում ավելի պարզ բացատրություն կա։
Փաշինյանը զարմացել է, որ պետական ապարատը, ուժայինը իրեն է ենթարկվում, այնքան է զարմացել, ինչքան մեր Քաջ Նազարը, երբ թագավոր էր դառել ու ասում էր ․ «Ինչ քաջություն, ինչ խելք, ի՞նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա... »։ Հիմա նա է, բոլորին մի տեղ է հավաքել ու զարմանում է, թե իրեն ո՜նց են լսում , երբ ասում է՝ «ճժեր ստեղ, ճժեր ընդեղ»։ Բոլորին մի տեղէ հավաքել, որ ցույց տա, թե ինքը ինչ «ուժի տեր իսան է»։ Հերոս է խաղում, բայց ամեն տեղ քաոս է, անլրջություն ու շփոթություն։ Պետական ապարատը քեզանից առաջ էլ է եղել, քեզանից հետո էլ կլինի — եթե, իհարկե, պետություն մնա։ Դու երևի կարծում ես՝ սա պետականության վերջին շունչն է, բայց իրականում սա քո վերջին շունչն է պետական ապարատի կողքին։
Որովհետև այդ ապարատը քո նման տղաների՜ է ճամփել։ Եվ սովորաբար առանց բեմի, առանց լույսերի, առանց պարտադիր լսարանի։