Այլ

Կողոպտիչների վրա կարելի է կրակել, եթե․․․․

Կողոպտիչների վրա կարելի է կրակել, եթե․․․․

Իտալիայի Սենատն ընդունել է օրենք այն մասին, որ կողոպտիչների վրա հրազենային կրակ բացելը թույլատրվում է, եթե այն ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով է արվում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այսպիով, Իտալիայի պառլամենտը հաստատել է օրինական ինքնապաշտպանության մասին նոր կանոնները։ Այդ նոր կանոններով արդեն, մասնավոր անշարժ գույքի սեփականատերերին հնարավոր չի լինի մեղադրել այն բանի մեջ, որ նրանք չարդարացված բռնություն են գործադրել, եթե կողոպտիչների վրա կրակել են։ Սակայն օրենքը սահմանում է, որ հրազենային կրակ բացելու իրավունքը միայն եւ միայն ինքնապաշռպանական նկատառումներից ելնելով է հնարավոր իրացնել։ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին ողջունել է այս նորամուծությունը։ Նա հայտարարել է, որ վերջապես հնարավոր կլինի երաշխավորել մարդկանց պաշտպանելու նվիրական սկզբունքը։ Իտալական պառլամենտը նաեւ խստացրել է կողոպուտի համար նախատեսված պատժաչափերը ըստ տեսակների։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image