Վաղը` մարտի 13-ին, ժամը 15-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը: «Մեր ձեւով» շարժումը որոշել է օգտագործել այս առիթը եւ Երեւանում առավոտից մի շարք ակցիաներ իրականացնել, իսկ կեսօրից հետո մեծ բազմություն հավաքել դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: Սա նաեւ, ըստ ամենայնի, փողոցային պայքարի մեկնարկ տալու փորձ կլինի, որովհետեւ ընդդիմությունը հասկանում է, որ ընտրություններից առաջ հարկավոր է փողոցն ակտիվացնել: Որովհետեւ ակտիվ փողոցը նաեւ ակտիվ հասարակություն է նշանակում եւ ընտրությունների ակտիվ մասնակցություն, իսկ ընդդիմության միակ հույսն այն է, որ հնարավորինս շատ մարդ գնա ընտրության: Անգամ հաշվարկներ կան, որ եթե հունիսի 7-ին մեկուկես միլիոնի չափ մարդ մասնակցի ընտրություններին, ՔՊ-ի վերընտրվելու շանսերը կտրուկ փոքրանում են: Ակտիվ փողոցը նաեւ նշանակում է, որ երկրում կա դժգոհություն եւ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ: Ակտիվ փողոցը նաեւ ազդակ է` ուղղված միջազգային հանրությանը, որ Փաշինյանն ու իր թիմը չեն վայելում հայ հասարակության մեծամասնության համակրանքը եւ անկախ օտար ուժերի աջակցությունից` ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը երկրում:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
Թանկարժեք լողավազանից հետո՝ թանկարժեք ակումբներից...
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, այսօր նշում է իր ծննդյան 19-րդ տարեդարձը։ Ըստ համացանցում...
71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդու...
Պատկերացրեք՝ դուք Գագիկ Ղազինյանն եք։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր...
Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավո...
Հայաստանում քաղաքական գործընթացները կրկին ուղեկցվում են քրեական գործերով և կալանքի կիրառմամբ։ Այսօր...
×
❮
❯