Հասարակություն

Հերիք է` հոգնել ենք

Հերիք է` հոգնել ենք

Եթե մի նախադասությամբ բնութագրենք երեկ խորհրդարանում ընթացող «բաթլը»` ընդդիմության եւ իշխանության միջեւ, պետք է գրենք. «Բա դու... բա դու»: Ընդդիմության ցանկացած ելույթ, ցանկացած քննադատություն իշխանության ներկայացուցիչների կողմից տղայական, ես կասեի` տխմար ու տմարդի պատասխանի է արժանանում. «Բա որ ձեր ժամանակ... բա որ նախկինները»: Կողքից լսողներիս համար սա արդեն անտանելի է դառնում` ուղղակի զզվելի: Ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ նախկինների թալանի, կոռուպցիայի, Արցախը հանձնելու եւ այլ բաների մասին խոսել: Մարդիկ հիշում են հղի կնոջը մեքենայի տակ գցելու դեպքը, իրենք հակադարձում են` բա ձեր ժամանակ էլ «Պապլավոկում» է մարդ սպանվել: Խոսում են խաղաղություն մուրալուց, սրանք հիշեցնում են Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, խոսում են տնտեսությունը ոչնչացնելուց, հիշում են «պարտք՝ գույքի դիմաց»-ը:

Հարցնում են՝ բանակն ինչո՞ւ չեք վերականգնում, ասում են` բա ձեր գեներալներն էլ տուշոնկա էին գողանում: Ասում են` այդքան թիկնապահ ինչո՞ւ եք պահում, իսկ թոշակ չեք բարձրացնում, պատասխանում են` հոկտեմբերի 27 եք ուզում անել: Անչափ տհաճ է լսել այս հակադարձումները` ոչ միայն այն պատճառով, որ դրանց մեծ մասը սուտ է ու դեմագոգիկ: Նույնիսկ ենթադրենք՝ 100 տոկոսով ճիշտ են, մարդիկ իրենց իշխանության չեն բերել, որ իրենք մրցեն ու համեմատվեն նախկինների հետ, ընդ որում` հիմնականում համեմատություններն իրենց օգտին չեն: Այլ նրա համար, որ ազատվեն այդ բոլոր արատավոր երեւույթներից եւ որպես արդարացում ու վահան չօգտագործեն նախկինների հանցանք-զանցանքները: Եթե անգամ նախկինները հանցագործ էին, դա իրենց հանցագործությունները որեւէ կերպ չի արդարացնում: Եվ մարդիկ այլեւս չեն ուզում լսել. «բա որ դուք, բա որ նրանք»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image