Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների վերջին հայտարարություններին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Սենատում ունեցած ելույթին, որտեղ վերջինս հայտարարել է հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության մասին՝ Հայաստանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ծանր կարիքները լուծելու համար։
Բաքուն հիշատակել է նաև 2023 թ․ նոյեմբերի 2-ին Պետդեպի արած հայտարարությանը, ըստ որի, պատասխանելով «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության հարցին, գերատեսչությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։
Հաջիզադեի պնդմամբ, «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, նա երբեք այսքան խստորեն չի խրախուսել և աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին և ներքին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին, որոնք, իբր, դարձել են Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների զոհ»։
Դրա փոխարեն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Վաշինգտոնն, իբր, ֆինանսապես սատարել է «Հայաստանին, որպեսզի Երևանը պաշտպանի ԼՂ անօրինական ռեժիմի գործունեությունը»։
«Եթե ԱՄՆ-ն այլ կերպ վերաբերվեր Ադրբեջանին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին, ապա Ադրբեջանի դեմ սպառնալիքները ուժով լուծելու անհրաժեշտություն չէր լինի, և հարցը կլուծվեր խաղաղ ճանապարհով։ Հենց միջնորդական ջանքերի ձախողումն էր, որին մասնակցում էր նաև Միացյալ Նահանգները, և Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը կանխելու անկարողությունը, որ դրդեցին Ադրբեջանին ազատագրել իր հողերը ռազմական ճանապարհով։ Ուստի, այլ փաստերի հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները նույնպես պատասխանատու է անցյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր անգործության համար»,- ասել է գերատեսչության խոսնակը՝ հընթացս մեղադրանքներ հասցեագրելով նաև հայկակական կողմին խաղաղության գործընթացն, իբր, մշտապես տապալելու համար։
«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,-հավելել է Հաջիզադեն։
Այլ
Բաքուն սպառնում է ԱՄՆ-ին․ պատճառը Պետդեպի հայամետ հայտարարությունն է
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդու...
Պատկերացրեք՝ դուք Գագիկ Ղազինյանն եք։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր...
Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է. Փաշինյանը գտել է...
Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է․ օրը մի քանի անգամ տեղի ունեցող հոսանքազրկումներից բացի, հատկապես եր...
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի որդին՝ Բաբկեն Չուգասզյանը, դատի է տվել Ազգային ան...
×
❮
❯