«Թիրախավորելով հայ դատի պաշտպաններին, ովքեր գործում են սփյուռքում հօգուտ Հայաստանի և Արցախի՝ Հայաստանի կառավարությունը պաշտպանում է Անկարայի և Բաքվի շահերը։ Այս անջրպետը ստեղծելով Սփյուռքի և Հայաստանի միջև՝ Փաշինյանը թուլացնում է Սփյուռքն ու Հայաստանը: Մենք այսօր գիտենք, որ Հայաստանի հետ կապված Փաշինյանի ծրագրերը կթուլացնեն երկիրը՝ այն թուրքական վերահսկողության տակ դնելով։ Փաշինյանը համաձայնել է նաև Արցախը զիջել Ադրբեջանին: Այս համատեքստում է, որ նա որոշեց պատերազմել Սփյուռքի դեմ, որը նվիրված է հայկական դատի, Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Փաշինյանի հետ մենք լրիվ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերյալ»,-այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Փափազյանն ասում է. «Մենք կողմ ենք Հայաստան-Սփյուռք միությանը: Սակայն Փաշինյանը ցանկանում է Հայաստանը տարանջատել Սփյուռքից, իսկ մենք՝ հզորացնել Սփյուռքն ու Հայաստանը, նա ցանկանում է թուլացնել Սփյուռքն ու Հայաստանը, իսկ մենք՝Հայաստանի ապագայի հավակնոտ տեսլական ունենք, ինքն ինքնություն չունեցող Հայաստան է ուզում, իսկ մենք՝ ազատ և ժողովրդավար Հայաստան, նա ցանկանում է Հայաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել, ուզում է Սփյուռքում, Հայաստանում իր ռեժիմը հաստատել, որպեսզի իր ծրագիրը իրականացնի՝ Հայաստանը թուրքական և ադրբեջանական տնտեսությունների տիրապետության տակ: Դրա համար էլ արագացնում է հայ-թուրքական հարաբերությունները։ Փաշինյանը ընդունելու է Անկարայի պայմանները՝ սկզբում՝ Թուրքիայի ներկայիս սահմաններն է ճանաչելու, հետո՝ Ադրբեջանում Արցախի հետ Ադրբեջանի սահմաններն է ճանաչելու, հետո՝ հրաժարվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակցիայից: Փաշինյանն ուժեղ է՝ հայերին ուրանալու և արտաքսելու հարցում, նա ուժեղ է հակառակորդներին բանտարկելու հարցում, սակայն՝ թույլ է հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում: Եկել է ժամանակը արթնանալու, հրաժարվելու այս նախագծից, որը հավասարազոր է հայ ժողովրդի ինքնասպանությանը։ Ամենադժբախտը լինելու են Հայաստանի հայերը, ովքեր հայտնվելու են Թուրքիայի և նրա արդյունաբերության տնտեսական, հետևաբար՝ քաղաքական տիրապետության տակ։ Ընկերներիս հետ, մենք կազմակերպում ենք՝ պաշտպանվելու, և աշխարհին ապացուցելու, թե ինչ է անում Փաշինյանը Հայաստանի հետ»։
Հարցազրույց
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯