Երեկ լսեցինք մեր 4 գերիների վերադարձի մասին։ Հանրության առաջին արձագանքը՝ բնական է, ուրախությունն էր։ Իսկ ո՞րն էր Փաշինյանի առաջին արձագանքը։ Ֆեյսբուքյան իր էջով «կեցցե, բռավո» վարչապետ անելը։ Անկեղծ, հոգնել ենք նրա էջում միատարր , միատեսակ արված գրառումներից և իր միօրինակ դերային խաղից։ Այս պահին տեսնում եմ, որ Փաշինյանի այդ գրառումը, որով տեղեկացնում է 4 գերիների վերադարձի մասին, ստացել է 13 հազար հավանություն, 3700 սրտիկ և 307 մտահոգություն։ Ոչ մի ,, ջղայն սմայլիկ,, չկա։ Սա պարզ վիճակագրություն է, որ մեր ազգը հաղթանակի , արժանապատվության պայքարի մեջ է և ամենափոքրիկ ուրախությունը համազգային է դառնում։ Մտահոգվողներ կան, իրոք, որովհետև հանրության մեջ անհնար է մտահոգություն չառաջանա՝ բա էս ո՞նց եղավ։ Փաշինյանի ունակություններն այս ութ տարում լա՜վ անգիր են արել։ Կարդում եմ փաշինյանական գրառումներն ու սարսափում, նմանաբառ, ասես նշանաբանով՝ «Հիմա ընդիմությունը սգի մեջա »։
Ահավոր է․ այդ ո՞նց է պառակտում հանրությանը։ Այդ ո՞նց է ուզում հաղթող երևալ։ Դեռ կեցցեները չմարսած՝ մամուլում հայտնվում է երկու վարձկանների հանձնման մասին։ Չեն թողնում, որ այս մարդը վայելի «իր հաղթանակը»։ Այսօր լրագրողներին ասում է, որ սիրիացի վարձկանների հանձնումը և 4 գերիների վերադարձը միմյանց հետ որևէ կապ չունեն: Մարդիկ ո՞նց հավատան։ Հարցնում են՝ եթե գերիների վերադարձը անկախ գործընթաց է, ինչու մնացած գերիներին դեռ չեն վերադարձնում։ Կամ ինչու՞ համընկավ սիրիացի վարձկանների և մեր գերիների վերադարձը։ Մի խոսքով հանրային այն արձագանքը, որին սպասում էր Փաշինյանը, չստացվեց։ Հարամ արին։ Մարդիկ ուրախանում են գերիների վերադարձով, բայց մտահոգությունը կա, որովհետև չեն վստահում այն գործընթացին, որը մատուցում է իշխանությունը։ Հանրային վստահություն չկա։ Ուրախանալը դեռ քաղաքական վստահություն չէ և դա է պատճառը, որ անընհատ նույն հարցն են բարձրացնում՝ եթե կա անկախ գործընթաց, ինչու մյուս գերիներին չես բերում։ Մարդիկ չորս գերիների վերադարձն են լայքում, ոչ թե ձեզ՝ Փաշինյան Նիկոլ։