Ռուսաստանի Նոր Ուրենգոյ եւ Սալեխարդ քաղաքները դարձել են առաջատար Ռուսաստանում վճարվող աշխատավարձերի ծավալով։ Նալչիկն ու Էլիստան զգալիորեն հետ են մնացել այս ցուցանիշում։ Ռուսաստանի ութ խոշորագույն քաղաքներում միջին աշխատավարձը գերազանցում է 100 հազար ռուբլին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-հունիս ամիսների համար, ռուսական մեծ եւ միջին ձեռնարկություններում ամսական միջին աշխատավարձը կազմել է 69 հազար ռուբլի, որը 16 տոկոսով ավելին է անցյալ տարվա առաջին կիսամյակի նույն ցուցանիշից։
Մասնագետները նշում են, որ շարքային ռուսաստանցիների համար հատկապես կարեւոր է իմանալ, թե որքան է կազմում միջին աշխատավարձն իրենց բնակավայրերում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեգիոնից ռեգիոն եւ երբեմն նույնիսկ քաղաքից քաղաք, տարբեր հանգամանքների ազդեցությամբ, միջին աշխատավարձի ծավալը զգալիորեն տարբերվում է։ Ի դեպ, բարձր աշխատավարձներ ունեցող քաղաքների ցուցակում Մոսկվան միայն երրորդ հորիզոնականում է՝ նշված երկու քաղաքներից հետո։