Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է: Հաղորդվում էր, որ Իրանի նախկին նախագահը սպանվել է փողոցում հնչած կրակոցների հետևանքով:
Սակայն իրանագետ Վարդան Ոսկանյանը իր տելեգրամյան ալիքում անդրադռանալով տարածված լուրերին, նշում է, որ այդ լուրի իսկության մասով հարցեր կան:
«Ոչ մի վստահելի իրանական աղբյուրում այս պահի դրությամբ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սպանվելու վերաբերյալ տեղեկատվություն չեմ կարողանում գտնել»,- իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Սակայն, ադրբեջանական http://news.az/-ը հաղորդում է, որ Ահմադինեժադի վրա մահափորձ է կատարվել:
Ադրբեջանական քարոզչակայքը գրում է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հազիվ է փրկվել մահափորձից: Ըստ կայքի, նախկին նախագահի դեմ դիվերսիան կանխվել է վերջինիս անվտանգությունն ապահովող խմբի կողմից: Մանսավորապես հաղորդվում է, որ մահափորձի ժամանակ նախատեսվում էր հարձակում Ահամդինեժադի մեքենայի վրա,
ինչը նրա անվտանգության թիմը հայտնաբերել է ճիշտ ժամանակին՝ կանխելով հնարավոր մահացու ելքը։