Հասարակություն

Քիմն ու Փաուերը Բաքու չե՞ն մեկնի․ Պետդեպի պարզաբանումը

Քիմն ու Փաուերը Բաքու չե՞ն մեկնի․ Պետդեպի պարզաբանումը

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը չի հաստատել նախօրեին տարածված տեղեկությունը, համաձայն որի՝ Պետքարտուղար Բլինքենի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով  օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը կայցելեն Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։

«Ես լրացուցիչ տեղեկություններ չունեմ նրանց ճանապարհորդության վերաբերյալ, քանի դեռ նրանք գտնվում են տարածաշրջանում», - ասել է Միլլերը:

Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով Գորիս այցելության ընթացքում ուղեկցում էր ամերիկյան պատվիրակության անդամներ Քիմին և Փաուերին, հայտարարել էր, որ USAID-ի ղեկավարը ծրագրում է այցելել Ադրբեջան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image