Այսօր «Հրապարակը» առաջինն էր, որ տեղեկացրեց՝ վաղ առավոտյան՝ 8:30-ի սահմաններում Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։
Առավոտից տևած խուզարկությունը րոպեներ առաջ ավարտվեց, Սիմոնյանի շտաբից տեղեկացանք, որ առանց իրավական փաստաթղթի առգրավել են Արա Ոսկանյանի բջջայինը։ 6 ժամ տևած խուզարկությունն, ըստ էության ցանկալի արդյունք չի տվել, եւ ինչպես շտաբի աշխատակիցներն ասացին, հեռացել են հիասթափված։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ կին ավագանու թեկնածուներից մեկին՝ Էմմա Գրիգորյանին են Երևան տարել՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Երկու անչափահաս երեխաների մայր է, տեղեկություններ կան, որ սիրտն է վատացել, արնահոսել է։
Այսօր «Մայր Հայաստանի» ամենամեծ հանրահավաքն էր նախատեսվում Գյումրիում, մեծ համերգային ծրագիր է սպասվում՝ Արսեն Սաֆարյանի մասնակցությամբ։