Ադրբեջանական «Haqqin»-ը գրում է․ «Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու, նախկին նահանգապետ-հանրապետական Ջեֆ Ֆլեյքը պաշտոնապես ընդունել է
«Հայոց ցեղասպանությունը»՝ հակասելով այդ հարցում իր նախկին դիրքորոշմանը»։
Մասնավորապես, հանձնաժողովի հայամետ նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Ֆերնանդեսի այն հարցին, թե նա փոխե՞լ է իր նախկին դիրքորոշումը և պատրա՞ստ է արդյոք միանալ վարչակարգի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված օրգանին, Ֆլեյքը դրական պատասխան է տվել։
Մինչդեռ նախկինում ՝ 2005, 2007, 2010 և 2014թթ․ Սենատում ներկայացնելով Արիզոնան՝ Ֆլեյքը նման օրինագծերի մշտապես դեմ է քվեարկել։