Այլ

Ժողովուրդը չի ուզում ոչ մեկիդ սֆաթը տեսնի

Ժողովուրդը չի ուզում ոչ մեկիդ սֆաթը տեսնի

Երբ հանրությունն ասում է, որ մենք ուզում ենք մեր երկրում շատ բան փոխվի, բայց չենք ուզում,որ վատ բարքերի, սուտասանության, կեղծավորության, կոռուպցիայի մեջ մինչև ականջները խրված այս իշխանությունը «փոխի», դրա մեջ  մտածելու շատ բան կա։ Սկսած նրանից, որ երկրում ամեն բան ուզում են մաքրել հենց նրանք, ում ձեռքերը մաքուր չեն, նույնիսկ եթե լվան երեք տակ։

Եկեղեցին ուզում են «մաքրել»՝ նրանք, որոնց շուրջը արդեն ինֆորմացիոն գարշահոտ գոլորշի է։
Կոռուպցիան ուզում են վերացնել՝ մարդիկ, որոնց կենսագրությունը կարող է որպես մեթոդական ձեռնարկ ծառայել «կոռուպցիայի հիմունքներ» դասընթացին։

Անբարոյականությունն ուզում են արմատախիլ անել՝ նրանք, ում վարքագիծը նույնիսկ անբարոյականի համար ամոթ է։ Ահա թե ինչու հանրությունը արդեն բոլոր կողմերին մեկ ընդհանուր բարև է ուղարկում՝ հայհոյանքի տեսքով։ Ուշադրություն մի  դարձրեք Փաշինյանի էջերում տեղի ունեցող «լայք-ռումբ» մարտերին, որտեղ «կեցցե»-ները իրար են բախվում ավելի մեծ աշխարհագրական մասշտաբով։ Ինքը ստեղծել է իր համար մի հարթակ, որտեղ ինքն իրեն բիս-բրավո է անում, ինքն իրեն ծափահարում ու հետն էլ՝ բուկետ ուղարկում։ Մի խոսքով՝ օնլայն շենքում ինքն է բնակիչը, ինքն՝ նախագահը, ինքն էլ՝ հանդիսատեսը։ Մի երկու օրինակ բերեմ ու կհասկանաք, թե ժողովուրդն ինչու՞ չի ուզում ոչ մեկի սֆաթը  տեսնի։ Առողջապահության նախարարն իր զարմանքն է արտահայտում․ «Վիզ կտրող» ՄԻՊ ա լինո՞ւմ։

Թաթոյանի մասին է խոսում, երբ ասել է․  «Ես լինեմ վարչապետ, մի պաշտոնյա քաղաքացու հանդեպ վատ պահի, վիզը կկտրեմ»։ Նախարարին ուզում եմ հարցնել՝ էն որ քիթ էին կտրում, քաղաքացու ձեռքերը պահելով թքում էին նրա երեսին, ինչու՞ մի ձայն չէիր հանում։ Էն որ շեֆդ մարդկանց ասֆալտին փռում, պատերին ծեփում ու նվաստացնում էր, ու՞ր էիր։ Կամ որ հայհոյում էր ամենավերջին բառերով, ամոթ է անգամ բարձրաձայնելը, ո՞ր թփի տակ էիր։ Շեֆիդ «կռնատակն ես մտել» ու ապահո՞վ ես զգում քեզ։ Կամ էն կոնջորյանները։ Մարդը սարսափահար է եղել, երբ Թաթոյանը նման բան է ասել ու  ինքզինքը կոտորում է․ «Կարող էր ավելի հեռուն գնալ ու սպառնալ եղունգ քաշել, արյուն խմել և այլ կանիբալիստական զեղումներով հանդես գար »։  Մարդու երևակայությունը սահման չունի, բայց կա մի բան՝ եթե գլխումդ նման սյուժեներ են պտտվում, հաստատ ներսումդ ինչ-որ կրեատիվ խիտ կույտ կա։ Երկար չի թողնում քեզ հանգիստ։ Կոնջորյաններն այդ վիճակում են։ 

Էն որ Նիկոլի հայհոյանքներն ասում եք՝ աֆորիզմ է, բա ինչու՞ չեք ասում, որ Թաթոյանի ասածն էլ խիստ լինելու հետ կապված աֆորիզմ է։ Նա նիկո՞լն է, հա՞։ 

Մի բան հստակ է և արդեն հանրային կոնսենսուս՝ չափանիշների ու բարոյականության մասին քարոզողներից ժողովուրդը հագեցել է։
Ժողովուրդը չի ուզում ոչ մեկիդ սֆաթը տեսնի։
Առաջին հերթին՝ ձեր աչքի գերանը հանեք, հետո ուրիշների աչքի շյուղից խոսեք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image