Ժամանց

Ծառուկյանի կոշտ արձագանքը

Ծառուկյանի կոշտ արձագանքը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային առաջատար Արման Ծառուկյանը անդրադարձել է ամերիկացի Ջասթին Գեյջիի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև սպասվող տիտղոսային մենամարտին՝ կիսվելով իր գնահատականներով և սպասելիքներով։

Ծառուկյանի խոսքով՝ այդ մենամարտը արդար չէ, քանի որ ինքն էլ պետք է մասնակցեր տիտղոսի համար պայքարին։ Նրա համոզմամբ՝ UFC-ի ղեկավարությունը գիտակցում է, որ ինքը կարող է արագ և առանց մեծ դժվարության հաղթել Փիմբլեթին, ինչի պատճառով էլ նման սցենարից խուսափել են։

Հայ մարտիկը նշել է, որ կազմակերպությանը ձեռնտու է պահպանել Փիմբլեթի աստղային իմիջը և թույլ չտալ, որ այն խամրի։ Այդ նպատակով, ըստ Ծառուկյանի, մրցապայքարի մեջ է ներքաշվել փորձառու վետերան, և ամբողջ պատմությունը կառուցվել է հենց այդ տրամաբանությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image