Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է:

Հայ շախմատիստը վեց տուրերում տարել է չորս հաղթանակ և երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Մարտիրոսյանն ունի5 միավոր։ Նույնքան է վաստակել նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Արտյոմ Ուսկովը։
Հայկը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Նշենք, որ Գեորգի Աղզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր: Մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում ՝ ընկնելով Սևաստոպոլի մերձակայքում գտնվող կիրճը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image