Քաղաքականություն

Ամեն օր նոր փաստաթղթեր ենք ստանում. Խաչիկյանը՝ գրանտակերների և դրանց փոխկապակցված անձանց մասին

Ամեն օր նոր փաստաթղթեր ենք ստանում. Խաչիկյանը՝ գրանտակերների և դրանց փոխկապակցված անձանց մասին

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել այն մասին, որ USAID-ին ոչ միայն նախապատրաստել է ու ֆինանսապես աջակցել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությանը», այլև հող է նախապատրաստել Արցախի հանձնման համար: Այդվքարոզչության վրա երկու հարյուր միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար է ծախսել՝ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու բլոգերների վերապատրաստման համար: Խաչիկյանը շեշտել էր, որ իրենք շարունակում են ուսումնասիրել ստացված տվյալներն ու հաշվել տրամադրված փողերը:
«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ իրենք շարունակում են ուսումնասիրել ստացված տվյալները և երբ ամբողջական տեղեկատվությունը ապտրաստ կլինի՝ կհրապարակեն իրենց ձեռքում հայտնված բոլոր փաստերը՝ անուններով ներառյալ:

«Ամեն օր մենք շարունակում ենք այս մասով տեղեկատվություն ստանալ, ամեն օր նոր փաստաթղթեր ենք ստանում, նոր վկայություններ: Ամեն ինչ հրապարակելու ենք, եթե հասնի անուններին՝ դա էլ կհրապարակենք»,-ասաց քաղաքագետը:

Խաչիկյանը նշեց, որ լրատվամիջոցների, բլոգերների, Հ/Կ-ների հետ աշխատանքները ամենայն հավանականությամբ տարվել են դեմոկրատիայի տարածման քողի տակ:

«Թաքնված ձևով քարոզչություն է վարվել, որովհետև այդ պրոցեսին մասնակից են եղել հսկայական թվով մարդիկ, որոնք չեն էլ հասկացել այդ ամենի խորքային նպատակը: Բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո անպայման կհարապարակեմ ամբողջական տեղեկատվությունը»,-եզրափակեց Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ Խաչիկյանի հրապարակած փաստաթղթերում նշվում էր նաև մոտ քսան միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին՝ Փաշինյանի կողմից` եվրոպական ապագա» քարոզելու համար: Ի դեպ, Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը հրապարակում էր արել` հերքելով Խաչիկյանի գրառումը և նշելով, որ ամերիկյան կազմակերպությունը ոչ թե 200, այլ ընդամենը 15 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին և դա 2018-ի դեպքերի հետ կապ չունի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image