Համացանցում մեծ տարածում գտած «Eleven green» խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանը, մեր տեղեկություններով, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը․
«Դու տականք ես, տականք,
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան,
Դու տականք ես, տականք՝
Ոչ սովորական, այլ դավաճան:
Բառերդ շատ-շատ են, բայց մտքերդ շատ քիչ
Բուսնեցիր մեր կյանքում՝ ծուռ գծող դու գրիչ
Չգիտեի, որ այսքան ընդունակ եմ ատել
Ոնցոր մոռացել եմ թե ինչպես սիրել
Դու խաբել ես, քցել ես, խոստացել ու քաշել
Ստիպել, որ զզվեմ իմ կյանքից
Սաղի ուղեղը լվացրել ես, փռել, չորացրել ես
Սարքել մեզ սպառող քո աղբի
Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան
Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Բայց դու տականք ես, տականք
Դու տականք ես
Պիտի սովորեմ քո հականիշը լինել,
Մինչև հիմա մենակ նմանվում եմ
Անգամ (beeeeeep) մասին ես կարամ երգեր երգել
Քո մասին երգից սիրտս խառնում ա
Խառնում ա, որ տակը չկպնի, չվառվի
Չսովորեմ սովորել կերպարիդ
Ու քո անդուր ձայնից իմ ականջը ծակվում ա
Դառել ա թմրամոլ իմ դարդից
Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան
Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան
Դու տականք ես
Դու տականք ես
Դու տականք ես»։
Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում, քաղաքականացվում է «Տականքը»։
Փորձեցինք լսել նաեւ Սամվել Նիկոյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։