Այս օրերին շատ հավատավորներ տարակուսանքի մեջ են։ Չեն ուզում այցելել այն Եկեղեցի, որտեղ այցելում է Նիկոլ Փաշինյանն իր թիմով՝ նախապես փոխելով կանոնակարգը։ Միանգամից ասեմ՝ Եկեղեցին հոգևոր տուն է, դրանից հեռանալը նշանակում է զիջել հենց այն դաշտը, որը փորձում ՝ քաղաքականացնել իշխանությունը։ Համայնքը իրավունք ունի իր ձայնը հնչեցնելու՝ պահպանելով խաղաղությունն ու հարգանքը։ Օրինակը եղավ։ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այս կիրակի եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագին։ Նա ասաց, որ ինքը վերջին 15 տարիներին ամեն կիրակի ներկա է եղել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։
Խոստովանեց, որ իր համար դժվար կլինի «կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար», բայց այդ ամենով հանդերձ, նա անտեսեց այդ մարդու ներկայությունը։ Իր խաղաղ, բայց համառ ներկայությամբ դաս տվեց պաշտամունքը քաղաքական դաշտ տանող իշխանությանը։ Ինքը իշխանության պաշտամունքը քաղաքականացմանելու գործողությանը պատասխանեց ոչ թե հակաքաղաքականությամբ, այլ իր խաղաղ հետևողականությամբ։ Մարդը, որը շարունակաբար գնում է Եկեղեցի, աղոթում, պահպանում է ավանդությունը, և անում է դա առանց թշնամանքի, իրականում բարոյական դասի օրինակ է։ Եթե դու ցույց ես տալիս, որ քո քայլը հոգևոր է և հարգալից, իշխանության ձեռքն է ընկնում դատարկ քաղաքականություն։ Ավելին, Եկեղեցու կանոնակարգը խախտող եկեղեցականին, երբ համայքի ներկայացուցիչը հիշեցնում է կանոնակարգի հիմնարար կետը, դա հոգևոր մահ է եկեղեցականի համար։ Դրա օրինակն էլ տեսանք։ Հիշեցնեմ՝ որ Վեհափառի անունը բարձրաձայնած Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին Եկեղեցուց դուրս են հանել ու տարել ոստիկանական մեքենայով։
Այս ամենը ցույց տվեց մեկ պարզ ճշմարտություն․ երբ հավատացյալը մնում է իր տեղում՝ Եկեղեցում, խաղաղ, համառ և արժանապատիվ, իշխանական որևէ քաղաքականացում չի կարող կոտրել այդ հավատքը։ Ուժը, ճնշումը, աղոթքը խանգարելու փորձը ոչի՜նչ է համայնքի համայքնի հոգևոր գիտակցությունից։ Հոգևոր ճանապարհը չի որոշվում հրահանգներով։ Այն որոշվում է մարդու սրտով, նրա հավատքով և ավանդությանը հավատարիմ մնալու վճռականությամբ։
Եկեղեցին մեր տան նման է․ տուն, որը մենք չենք լքում դժվարության պահին։ Մենք այնտեղ ենք ոչ թե քաղաքական իրավիճակով, այլ մեր հոգու կանչով։ Ուրեմն՝ բոլորս դեպի մեր Եկեղեցի՝ առանց տարկուսելու, հավատքով ու խաղաղությամբ։ Համայնքի արձագանքը զորավոր է։ Մենք պետք է արձագանքենք սխալ կանոնակարգերին՝ խաղաղությամբ ու համառ հետևողականությամբ։