Տավուշի մարզի գյուղական առողջապահական հիմնարկների մի մասը շենքային վատ պայմաններում է գործում։ 2025թ․ դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «2026 թվականին Տավուշի մարզպետարանի ենթակայության ո՞ր բուժհիմնարկների շենքերն են հիմնանորոգվելու, վերանորոգվելու»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Ներկայումս կառուցվում և 2026 թ. կշարունակվի նաև ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գետահովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Կողբի ԳԲԱ» ՀՈԱԿ-ի ամբուլատորիաների շենքերի կառուցումը: 2026թ. կսկսվի «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի և «Զորականի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի շենքերի կառուցումը, իսկ «Հաղարծնի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման կամ հիմնանորոգման հարցը քննարկման փուլում է»: