ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝
• «Ակբա բանկ» ԲԲԸ
• «ԱյԴի բանկ» ՓԲԸ
• «Արարատբանկ» ԲԲԸ
• «Արդշինբանկ» ՓԲԸ
• «Արցախ բանկ» ՓԲԸ
• «Էվոկաբանկ» ՓԲԸ
• «Ինեկոբանկ» ՓԲԸ
• «Կոնվերս բանկ» ՓԲԸ
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
• «Յունիբանկ» ԲԲԸ
Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։
Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ այստեղ)։
Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:
Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հասարակություն
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է
Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագա...
«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն...
Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականա...
Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատմ...
Մեր տեղեկություններով` «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համա...
«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցություն...
Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքել...
×
❮
❯