Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար Աբդոլհոսեյն Խոսրովփանահը երկրի Կրթության շտաբի ղեկավար է նշանակել Ջալալ Մուսավի Խաթիրին։
Իրանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնից ազատվել էր Ջամիլյա Ալամ-ուլ-Խուդան, ով հանդիսանում է Իրանի նախկին նախագահ, ավիավթարի զոհ դարձած Էբրահիմ Ռայիսիի կինը։