Հասարակություն

Քոչարյանին հայհոյելու համար ՝ լիցենզիայից զրկել

Քոչարյանին հայհոյելու համար ՝ լիցենզիայից զրկել

Փաստաբան Անժելիկա Հակոբյանը տեղեկացրել է, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին պարբերաբար գրել է անպարկեշտ և ինչպես ինքն է ձևակերպել ՝ անցենզուր արտահայտություններ։ Ալեքսանդր Սիրունյանի էջում տարբեր գրառումներից, ի դեպ, ՀՀԿ-ի հասցեին, ավելի «կոշտ»«( «Հանրապետականս ուտեք», կամ՝ «զոնտիկս ուտեք») առանձնացրեցինք Ալեքսանդր Սիրունյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին երկու գրառում։ Մեկում Քոչարյանի մասին փոքրատառով գրված է․ «ռոբիկին ընդամենը ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։ Держись турчонок, то ли еще будет долго-долго», մյուսում գրված է․ «Ես, Բուֆոնն ու ռոբիկը»-ը՝ Սիրունյանի և տաքսա ցեղատեսակի շան ֆոնին։ Սիրունյանն ինքը Անժելիկա Հակոբյանի հայտնածին արձագանքել է՝ գրելով․«Ինչ չէի տեսել, տեսա))))))))))) Փաստաբանն իմ դեմ դիմել ա Փաստաբանների պալատ, թե բա, Հայաստանի երկրորդ նախագահին եմ վիրավորում)))))»։

src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/51531093_364416991064418_6391372439841931264_n.jpg?_nc_cat=100&_nc_eui2=AeEQj3E0ffGT5Qecqr-B4aC1KtopE8y5YoQwVLbf-8XcO7n9IGGB-ZJPoNZ33iF1ZNZDxd3JjB8OYn4gz2OJoSxBdZpsN7EGyrTu9PsOH9tRJQ&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=4926ed9404d3c6758ae86e05e49c4ebd&oe=5CF557C8

Hraparak.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Փաստաբանների պալատից ստացել է գրություն, որ ինչ-որ փաստաբան դիմել է իր դեմ վարույթ հարուցելու պահանջով։ Նաև Ալ․ Սիրունյանը շատ բազմանշանակ նկատեց, որ իր տան նկարը Անժելիկայի մոտ է, ու որ դա «թեմա է դառնալու»։

Նաև Սիրունյանը խորհուրդ տվեց զանգել նրան ու ասել՝ աղջիկ ջան, էս ի՞նչ է։ Այլ բան Ալեքսանդր Սիրունյանը չհայտնեց՝ ասելով, որ հիմա պետք է հասկանա՝ այս Անժելիկան ո՞վ է, ինչ է ուզում, «բարեկա՞մ ա, բարեկամ չի»։ Զրուցեցինք նաև Անժելիկայի հետ, որն ասաց․«Չէ, բարեկամ չեմ,բայց բարեկամի պես ընդունում եմ իրեն։ Անձամբ չեմ ճանաչում»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image