Քաղաքականություն

«Նորաձև կրթության» առաջին զոհերից մեկը

«Նորաձև կրթության» առաջին զոհերից մեկը

Իզուր չէր վարչապետի աթոռը զբաղեցնողը խոսում կաթողիկոսին ամուսնացյալ քահանայով փոխարինելու մասին՝ թեկուզ ժամանակավորապես, մինչև նոր կաթողիկոսի ընտրությունը: Իսկ այդ ընտրությունը սովորաբար տեղի է ունենում կես տարի անց՝ եթե գործող կաթողիկոսը մահանում է կամ ինքնակամ հրաժարական է ներկայացնում:

Իսկ կես տարուն երկու-երեք ամիս գումարելը վերջինիս համար դժվարություն չէր ներկայացելու: Իսկ սեփական իշխանության վերարտադրությունից հետո դժվարություն չէր ներկայացնի նաև կաթողիկոսի ընտրությունը: Քանի որ այդ ժամանակ հեգեբանորեն ջարդված հասարակության ներկայացուցիչները՝ լինեին դրանք հոգևոր թե աշխարհիկ, կկատարեին վերջինիս «անպարտ» կամքը:

Ու այդ պատճառով են փնտրել և գտել Արամ քահանային, նրա ուղեղը լվացել «նորաձև կրթությամբ»: Համոզել, որ ինքը կարող է դառնալ կաթողիկոսական գահի համապատասխան ամուսնացյալ թեկնածուն: Ու հենց այդ պատճառով է 5-6 տարի առաջ Գարեգին Բ-ի «համհարզը» դառնալու ցանկություն հայտնող քահանան վերածվել նրան քննադատող անձի:

Հետաքրքի՞ր է, թե ով է Նիկոլին տվել ամուսնացյալ քահանայով կաթողիկոսին փոխարինելու գաղափարը: Քանի որ վստահաբար այն շրջանառելուց առաջ են իրավապահները բացահայտել հարմար թեկնածուին: Եթե գաղտնալսվում են բոլոր եկեղեցականները, ապա ենթադրաբար հասկացել են, որ եպիսկոպոսական դասից ոչ մեկը դեմ չէր գնա կաթողիկոսին: Ինչը դժվար չէր հասկանալը, քանի որ ով էլ նման մտքին համաձայներ, կընկներ մնացածների հարվածների տակ: Քանի որ մնացածներից յուրաքանչյուրը կցանկանար լիներ նիկոլական ընտրյալի տեղը: Իսկ ամուսնացյալ քահանան ընկներ թե չընկներ այլոց դրբի տակ՝ իր համար կլիներ միևնույնը: Ինչևէ, Արամ քահանայի, ավելի ճիշտ՝ Ստեփան Ասատրյանի ոչ նախանձելի վիճակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է «նորաձև կրթվելը», եթե դրա թակարդն է ընկնում ոչ նիկոլական շրջապատի անձը: Լինի նա շարքային քաղաքացի, թե մտավորական, աշխարհիկ, թե հոգևոր անձ:  

Խիստ հատկանշական է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերմունքը նախկին քահանայի նկատմամբ: Ահա դրա դրսևորումը. «Ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամն է»։ Անկեղծ ասած, մենք էլ դեմ չէինք լինի, եթե վերջինս կառավարական դաչաներից տեղափոխվեր նախկին քահանայի կողմից սպասարկված համայնքը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ստացվում է, որ ինքը ցանկանում է միանալ հոգևոր իր վերադասին դավաճանած անձին: Նրան, ով մի ժամանակ ցանկանում էր լինել Գարեգին Բ-ի թիկնապահը՝ երբ 2019-ին առաջին անգամ Նիկոլը փորձեց գրավել վեհարանը և պաշտոնանկ անել կաթողիկոսին: Սա այն դեպքն է, երբ նմանը ենթագիտակցորեն գտնում է իր նմանին:  
Հիշենք, որ մի ժամանակ Նիկոլը հայրենասեր էր, չնայած ապրիլ ամսին չորս օր տևած մարտերին «մասնակցություն» ցուցաբերեց մայիս ամսին: Միևնույն է, ինքը հայրենասեր էր. կարող էր, չէ՞, իր շքախմբով չներկայանալ Արցախի ռազմական ղեկավարությանն ու չստանալ երրորդ պաշտպանական գծում խրամատներ փորելու հրահանգը: Ինքը հայրենասեր էր, չէ՞, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում էր, որ Արցախը Հայաստան է: Եվ երբ նույն անձը երեք տարի անց հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ապա ի՞նչ է դա՝ եթե ոչ դավաճանություն թե՛ Արցախին և թե՛ սեփական սկզբունքներին ու դիրքորոշմանը:

Իհարկե, աննայական «նորաձև կրթությունը» չէր Նիկոլի չարեփոխման պատճառը՝ այն դրա հետևանքն է: Բայց դա նախկին քահանայի նման անձանց շողուլից շեղելու միջոց է, որպեսզի նրանք գլուխները կորցնեն իշխանությանը մերձ լինելու գայթակղությունից: Բայց հենց դրա արդյունքում իրենց նախկին շրջապատում վերածվում են մերժվածների: Ու շատ հազվադեպ են ընդունելի դառնում նոր շրջապատում՝ եթե անցումը սահուն չի ստացվում:

Նախկին քահանայի դեպքը հենց այդ դեպքն է, ու ինքը, չգիտակցելով, դարձավ կեղծ կրթական գործընթացի առաջին հրապարակային զոհերից մեկը: Որովհետև կրթությունը նորաձև չի լինում, այն շարունակական ու ամեն մի առանձին մարդու մտածողությունից ծնվող ձգտում է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image